Օլգա Բուզովան Դավային ժառանգ կնվիրի․ երգչուհին սկսել է մտածել երեխայի մասին

Դեռ բոլորովին վերջերս փոփ-երգչուհին կատակի էր տալիս, երբ նրան հարցնում էին մայրության մասին։ Իսկ հիմա խոստովանում  է, որ ուրախալի իրադարձությունը կարող է տեղի ունենալ արդեն Նոր տարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի ռուս երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան սկսել է լրջորեն մտածել մայրիկ դառնալու մասին։

Դավիթն ու Օլգա Բուզովան անակնկալ են պատրաստում

Նա չի բացառում, որ իր կյանքի այդ երջանիկ իրադարձությունը կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում։

«Ժառանագորդ կամ ժառանգորդուհի եմ ուզում, որպեսզի ամեն ինչ բաժին հասնի արքայադստերը՝ իմ աղջկան։ Ես սկսել եմ ավելի ու ավելի հաճախ մտածել այդ մասին»,-ասել է Բուզովան «People Talk» YouTube-ալիքում Լաուրա Ջուգելիային տված հարցազրույցում։

Օլգան ակնարկել է, որ իր սիրեցյալը՝ բլոգեր և երաժիշտ Դավիթ Մանուկյանը երեխայի հոր կատարյալ թեկնածու է։ Աստղի խոսքով՝ իրենց միջև շատ ամուր կապ կա, հազվագյուտ են կռվում և միշտ փոխզիջման տարբերակներ են գտնում։

Աստղը նաև ընդգծել է, որ իր համար հղիությունը քմահաճույք չէ, այլ ընտանիքի պլանավորման միանգամայն պատասխանատու և իմաստալից քայլ: Այդ է պատճառը, որ նա ուրախությամբ և հուզմունքով է կանխավայելում առաջնեկի ծնունդը։

Օլգան խոստովանում է, որ իրեն խիստ զայրացնում է հասարակության այն կարծիքը, թե իբր Մանուկյանի հետ սիրավեպը կեղծիք է և փիար-քայլ, քանի որ իր զգացմունքներն անկեղծ են ու իրական, իսկ վեճերի մասին բամբասանքները ԶԼՄ-ների հորինածն են։

Ավելի վաղ Դավիթ Մանուկյանը խոստովանել էր, որ երազում է սիրելիից լսել «Ես հղի եմ» նվիրական բառերը։ Դրա հետ մեկտեղ երգչուհին մի անգամ խոստովանել էր, որ այս պահին պատրաստ չէ համատեղ երեխա ունենալուն։ Նա շարունակում է մեծ ուշադրություն տրամադրել աշխատանքին։

«Սա սեր չէ». էքստրասենսը կանխատեսել է, որ Բուզովան ու Դավիթը բաժանվելու են

Ռուսական փոփ-բեմի արքա Ֆիլիպ Կիրկորովը վերջերս աստղային զույգին խորհուրդ էր տվել երեխաներ ունենալ։

Բուզովայի և բլոգեր Դավիթ Մանուկյանի հարաբերությունները սկսվել են 2019թ․-ին։ Անցած Նոր տարին սիրահարները միասին  նշեցին լեռնադահուկային հանգստավայրում, ինչից հետո սկսեցին միասին ապրել և ինքնամեկուսացումը միասին անցկացրին։ Տարվա ընթացքում համացանցում պարբերաբար լուրեր էին հայտնվում զույգի բաժանման մասին, բայց աստղերը կարողացան պահպանել հարաբերությունները և անգամ նոր մակարդակի հասցնել այն։