Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Մոսկվա է գործուղում

Արթուր Դավթյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի նաև նրա խորհրդականը։ Նրանք Մոսկվայում կլինեն հունվարից 11-14-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը հունվարի 11-14-ը կմեկնեն Մոսկվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց Ռուսաստան գործուղելու որոշումը ստորագրել է այսօր։

Դավթյանն ու Բաղդասարյանը Մոսկվա են մեկնելու Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետը մեկնել են Մոսկվա