Կուսակցություններ ստեղծելու ընթացակարգը հեշտացվեց. ԱԺ-ն նոր օրենք է ընդունել

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու բուռն քննարկման արժանացած օրենսդրական փաթեթը:

Փաշինյանի գրառումից հետո Վարագ Սիսեռյանը հեռանում է աշխատանքից ու կուսակցությունից

Փաթեթով նախատեսվում է դյուրացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը: 

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Ըստ զեկուցողի՝ նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ու այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, ֆինանսական առումով կլինեն ավելի հաշվետու և թափանցիկ: Օրենքի փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Ծխախոտի վաճառքը խստացնող օրենքը ՀՀ բյուջեին մի քանի մլրդ դրամի վնաս կհասցնի. Թունյան

Նոր օրենքի համաձայն, մասնավորապես, կուսակցությունները չեն կարող ֆինանսավորվել բիզնեսից ու օտարերկրյա կազմակերպություններից, դրան զուգահեռ կաճի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը։

Կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը զրկվում է միանձնյա որոշումներ ընդունելու հնարավորությունից, աճում է շարքային կուսակցականների դերը։ Օրինակ՝ կուսակցության ղեկավարի ընտրությունը նոր օրենքով դառնում է փակ գաղտնի՝ կուսակցականների վրա ճնշումներից խուսափելու համար։