Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողը

Հավակնորդ ֆուտբոլիստներն են Հենրիխ Մխիթարյանը, Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողը։ «Ռոման» Facebook-ի իր էջում հայտնել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են դառնալ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ «գայլերի» կազմում։ 

Հավակնորդներն են Հենրիխ Մխիթարյանը, Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերին «Ռոմայի» 6 խաղի է մասնակցել ու դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։