Հայրենիքի փրկության շարժումը ՀՔԾ–ի մոտ է. պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

Арцвик Минасян выступает с речью перед зданием Парламента Армении (11 ноября 2020). Еревaн
Ընդդիմադիրները պահանջում են պատասխանատվության կանչել նաև ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին և ոստիկանության մի շարք աշխատողների։
Sputnik

Երևան, 29 դեկտեմբերի-Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը Երևանի Արաբկիր համայնքում երթ անելուց հետո գնաց ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի մոտ` մի շարք պահանջներ ներկայացնելու։

«Իրավապահ համակարգը պետք է նախևառաջ հարգանքով վերաբերվի քաղաքացիներին, նոր միայն պահանջի նույնը իր հանդեպ։ Բայց ինչ հարգանքի մասին է խոսքը, երբ կատարվում են անօրինական քրեական հետապնդումներ, առևանգում են մարդկանց, ամեն ձևով փորձում են խոչընդոտել հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մարդկանց», – ՀՔԾ–ի դիմաց ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիրները պահանջում են քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, պատասխանատվության կանչել նաև ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին և ոստիկանության մի շարք աշխատողների։

Депутат от фракции Мой Шаг Айк Саркисян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Ովքե՞ր են դավաճանները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին

Հիշեցնենք, որ երեկ Հովհաննիսյանի և Գաբրիելյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Գաբրիելյանը դուրս է եկել իր մեքենայի ճանապարհը փակած ընդդիմադիրների մոտ և հարվածել նրանց, հետո ծեծին միացել է նաև Հովհաննիսյանը։

Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ի լույս 23–ի գիշերն ընդդիմադիրները լուսացրին Հանրապետության հրապարակում խփած վրաններում։ Նրանք վրաններում են անցկացրել նաև այս գիշեր։

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին