ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած 1-5-րդ դասարան հաճախող արցախցի աշակերտներին` (4440 աշակերտի հաշվով) Արցախի կառավարության կողմից կտրամադրվեն ամանորյա նվերներ։ Տեղեկությունը հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից նվերները տրամադրվել են մարզպետարաններին և Երևան քաղաքի կրթության համապատասխան ստորաբաժանումներին։
Նվերների բաշխումը կատարվելու է մարզպետարանների և թաղապետարանների կրթության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ըստ համայնքների և դպրոցների։