Հայաստանի ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետը մեկնել են Մոսկվա

ԱԱԾ մամուլի ծառայությունից հաստատեցին, որ Արմեն Աբազյանը Մոսկվայում է։ Իսկ թե այցի նպատակը որն է` դեռ հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Թե ինչ ծրագրով է Աբազյանը Մոսկվայում` ԱԱԾ–ից չմանրամասնեցին։

Նշենք, որ մեր տեղեկություններով` Մոսկվայում է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Այս երկու պաշտոնյաների այցերի հետ կապված դեռ հավելյալ ինֆորմացիա չկա։

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի 1–ին, կրկին փակ օրակարգով։

Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա