ՌԱԴԻՈ

Ձուն թանկանում է. Պիպոյանն արտադրողներին տուգանելուց բացի «պատժելու» այլ տարբերակ էլ գիտի

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից հավի ձվի շուկայում մի քանի ընկերությունների նկատմամբ շուրջ 103 միլիոն դրամի չափով տուգանք կիրառելու որոշմանը։ 
Sputnik
Ձուն թանկանում է. Պիպոյանն արտադրողներին տուգանելուց բացի «պատժելու» այլ տարբերակ էլ գիտի

Եթե Հայաստանում ձուն շարունակի թանկանալ, պատժամիջոցների կիրառումից բացի կարելի է գնալ այլ քայլի` թույլատրելով այդ ապրանքատեսակի ներմուծումը, որպեսզի արտադրողները հասկանան իրենց ապրանքի ոչ մրցունակությունը և զսպեն գնաճը, հասկանան, որ այն առավելությունը, որն այս կամ այն ճանապարհով տրվում է իրենց, չի կարելի չարաշահել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը

«Անհրաժեշտ է, որ պետությունն իր վարած ընդհանուր և տնտեսական քաղաքական կուրսերի, դրանց ազդեցությունների, անհամահունչ գնաճի մասով պատասխանատու լինի իր համապատասխան մարմիններով»,– նշեց Բաբկեն Պիպոյանը։   նախ տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում հավի ձվի համաձայնեցված գնի նվազեցմանը և վկայակոչեց հանձնաժողովի տեսակետը, ըստ որի` արտադրողների կողմից իրականացվել է դեմպինգ։ 

«Իսկ ինչ վերաբերում է վերջին գնաճին, ապա պարզ է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը չէր հասցնելու վարույթ իրականացնել և առկա նյութի հիման վրա տուգանք կիրառեր, որովհետև այդ գործընթացը ժամանակատար է։ Այդուհանդերձ, մեր տնտեսվարող սուբյեկտները չեն ուզում օգտվել այն առավելություններից, որոնք սահմանվում են իրենց համար։ Մենք նկատել ենք, որ վերջին տարիներին` հատկապես նախորդ տարի Ամանորին ընդառաջ, ձվի ներմուծում չեղավ և մեր տնտեսվարողները հասցրին շուկայում ապահովել անհրաժեշտ խմբաքանակ ու նաև աշխատեցին զսպված գնով, բայց այս տարի հավի ձու արտադրող ընկերությունների գնային զսպածությունը թուլացել է»,– նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Մարդիկ մի հատով են ձու գնում, իսկ դուք ասում եք` պայուսակ...

Նրա համոզմամբ` պետությունը գնային քաղաքականության և մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի առթիվ պետք է կատարի նաև կանխարգելիչ քայլեր։  

Ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում «ջրի գնով»