ՀԱՊԿ–ին դիմելը կարող էր լինել անարդյունք. Ալեն Սիմոնյան

Ален Симонян перед Шествием памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн
ԱԺ փոխխոսնակը շեշտել է, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է, թե ինչու Արցախյան պատերազմի օրերին Հայաստանը ՀԱՊԿ–ին չդիմեց։

Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվում են ՀՔԾ. դատախազություն

«Որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ–ին իր սահմաններով։ ՀԱՊԿ–ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂՀ Սահմանադրությամբ հանդիսանում է ԼՂ տարածք։ Նաև` հաշվի առնելով, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ–ում նման գործընթաց սկսելը կարող էր լինել անարդյունք»,– ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների նկատմամբ կատարված ոտնձգություններին, ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ ՀԱՊԿ–ի հավաքում ինքն անձամբ է ելույթ ունեցել ու միջամտություն խնդրել, որից հետո ՌԴ Պետդումայի ղեկավարը դիմել է Ստանիսլավ Զասին, որպեսզի վերջինը արձանագրի այն։

Հավելենք, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ու դրա ավարտից հետո բազմիցսս հնչել են քննադատություններ ՀՀ իշխանությունների հասցեին, թե ինչու չեն դիմում ՀԱՊԿ-ին՝ ռազմական գործողություններին միջամտելու խնդրանքով։

ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագիր են ընդունել

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։