ԲՀԿ–ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել. Ծառուկյանը ժամանել է ԱԺ և հանդիպում է վարչապետի հետ

Գագիկ Ծառուկյանը խոստացավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին մանրամասներ հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով է ժամանել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։

«ԲՀԿ–ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել»,–լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ծառուկյանը` խոստանալով հանդիպումից հետո լրագրողներին մանրամասներ հայտնել։

Ճգնաժամը պայմանավորված է քաղաքական իշխանության գլոբալ ձախողմամբ. Սերոբ Անտինյան

Հարցին, թե ինչո՞ւ է հանդիպում մեկի հետ, ում հրաժարականն է պահանջում` Ծառուկյանը պատասպանեց, որ այդ հարցը պետք է ուղղել վարչապետին։ Այժմ ընթանում է Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր` Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու շրջանակում։ Նման հանդիպում է կայանալու նաև ԼՀԿ–ի և ՀԱԿ–ի հետ։

Նշենք, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողներին ասել էր, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` հանդիպում ունենա ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների հետ։