Արցախում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացրել. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպե՞ս էր հնարավոր խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանի տարբերակը

Տեղեկացվում է, որ զինծառայողները վարժանքների ընթացքում կրակ են վարել ավտոմատներից, գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից ու БТР-82А տեսակի զրահամեքենաներից:

«Չնայած շուրջօրյա հերթապահությանը, խաղաղապահ ուժերի հրամանատարությունը մարտական պատրաստության հիմնական տեսակների փորձարկում է կատարում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

Հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: