Արցախում ավելացել են երեխայի ծննդյան ու խնամքի նպաստները

Այսուհետ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik.Արցախում ավելացել են երեխայի ծննդյան և խնամքի նպաստները, տեղեկացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Այսուհետ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն, երկրորդինը` նույնպես 300 հազար դրամ` նախկին 200 հազարի փոխարեն։

«Երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500 հազար դրամ», – նշված է հայտարարությունում։

Բացի այդ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27 հազար դրամ՝ նախկին 15 հազար դրամի փոխարեն։

Երկու-երեք տարուց Արցախը կկարողանա ինքն իրեն կերակրել․ ի՞նչ է պետք դրա համար

Հայաստանում գտնվող արցախցի աշակերտներին ամանորյա նվերներ կբաժանվեն