Առաջիկա օրերին պոլիկլինիկաներում կորոնավիրուսի նմուշառումը կոնկրետ ժամերի է իրականացվելու

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները կորոնավիրուսի նմուշառման համար կաշխատեն նաև առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

Ըստ հաղորդագրության` նմուշառումն իրականացվելու է 10:00-12:00–ն ընկած ժամանակահատվածում։

Ընդդեմ կորոնավիրուսի. բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել

Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով:

348 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում