Արա Այվազյանն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսին

ՀՀ արտգործնախարարի ու Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին` հյուպատոսական հավաստագրերը հանձնելու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան

Այվազյանը հաջողություն է մաղթել Ռուսլան Կանդաուրովին իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ գլխավոր հյուպատոսն իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Արա Այվազյանը նոր տեղակալ ունի. Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել

 

ԱԳ նախարար Արա Այվազյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է Արցախի թեման