Զանգել, ասել է` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ կա․ ո՞վ է ահազանգի հեղինակը

Ռումբի մասին ահազանգից հետո կենտրոն են մեկնել ոստիկաններն ու փրկարարները։ Իրավապահները շատ արագ պարզել են, թե ով է զանգել ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն այսօր` դեկտեմբերի 28-ին, ժամը 01։30-ի սահմանում, ահազանգ է ստացել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Կենտրոն են մեկնել ոստիկաններն ու փրկարարները և պարզել, որ ահազանգը կեղծ է»,– ասաց նա։

Shamshyan.com–ի տեղեկություններով` իրավապահները պարզել են, որ ահազանգի հեղինակը Երևանի 47-ամյա բնակիչ է, որը նշված կենտրոնում «սուր հոգեշարժական գրգռվածություն» ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտներից է։