ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է 2021 թվականի օրացույցը` ժամանակակից սպառազինությունների նմուշներով, որում առաջին անգամ պաշտոնապես ներկայացրել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի հարվածային տարբերակի լուսանկարը:
Սու-57 ռուսական կործանիչը գրավում է աշխարհը․ ի՞նչ է լինելու հետո
Լուսանկարում պատկերված թռչող սարքը ստեղծվել է «Ինոխոդեց» փորձարարարական–կոնստրուկտորական աշխատանքի շրջանակում, ունի ԿԱԲ-20 ավիառումբեր։ Այդ զինամթերքի քաշը 21 կիլոգրամ է, բեկորային-ֆուգասային մարտական մասը` 7 կիլոգրամ, համալրված է արբանյակային կամ լազերային ինքնանշանառության համակարգերով և նախատեսված է հակառակորդի թեթև զրահատեխնիկայի և կենդանի ուժի ճշգրիտ խոցման համար:
«Օխոտնիկ» ծանր հարվածային անօդաչու սարքի և հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի, «Բորեյ» դասի սուզանավերի, «Պրորիվ» Տ-90Մ տանկի, «Արմատա» ԲՄՊ-ի և այլ ժամանակակից տեխնիկայի լուսանկարները Նախագիծը մեկնարկել է 2011 թվականին ՝ Պաշտպանության նախարարության պատվերով։
Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ