Կառավարությունը չի կարողանալու վճարել թոշակները. Հայաստանին սպասվում է էներգետիկ ճգնաժամ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց 2021թ-ի տնտեսական կանխատեսումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. 2020թ-ն ավարտվում է արցախցիների հայրենազրկման ցավալի փաստով: Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Բարգավաճ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան

«Սա նշանակում է, որ խեղված են մարդկային ճակատագրերը: Այսօր միայն Արցախից մեր 30 000 հայրենակիցներն ապրում են ավտոտնակներում, նկուղներում, տեղ չունեն ապրելու, և պետությունը կողքից դիտում է, որովհետև ուժ չունի նրանց հարցերը լուծելու»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ պատերազմի ավարտից անցել է արդեն 47 օր, բայց իշխանությունը դեռ չունի կորցրածի չափելի գնահատական:

Ընդդիմադիր պատգամավորը սեփական կանխատեսումն արեց՝ հայտարարելով, որ սա դեռ միայն սկիզբն է: Մի քանի ամսից ՀՀ իշխանությունը չի կարողանալու վճարել կենսաթոշակներն ու նպաստները: Իսկ փետրվարից Հայաստանին ու Արցախին սպառնում է էներգետիկ ճգնաժամ:

«Արցախն արտադրում էր մոտ 600 մլն ԿՎ\ժամ էլեկտրաէներգիա, որից 300 մլն-ը պետք է Հայաստանին տար: Դա այլևս չի տալու: Ինքն էլ սպառում էր շուրջ 390 մլն ԿՎ\ժամ: Այսօր որևէ մեկը այդ մասին մտածու՞մ է, թե՞ չէ: Թե՞ հերթական ստերը պետք է այս ամբիոնից հնչեցնեն»,- ասաց Մելքումյանը:

Ադրբեջանն ու Թուրքիան հզորացնում են ռազմական ներկայությունը. Արման Աբովյան

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Լենա Նազարյանը պատգամավորի ելույթից հետո հիշեցրեց, որ խորհրդարանը քննարկում է «Զինծառայողների աջակցության հիմնադրամի» պարտադիր վճարներն ավելացնելու մասին նախագիծը՝ կոչ անելով այլ հարցերի վրա ժամանակ չսպառել: