Կառավարությունն առաջարկ է ներկայացրել պետական պաշտոնյաների բազային աշխատավարձի վերաբերյալ

Մի օրենքով պետական աշխատավարձերը բարձրացել են, մյուսով՝ ոչ. կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել հակասությունները կարգավորելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը չի կարող նվազագույն ամսական աշխատավարձի 70 տոկոսից ցածր լինել: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նման փոփոխություն է ներկայացրել ՀՀ կառավարությունը:

Ավագանին հաստատեց Երևանի 2021-ի բյուջեն. ինչքան ծախս, եկամուտ և պարգևավճար է նախատեսվում

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

«Այս առաջարկը բխում է այն հանգամանքից, որ չնայած նվազագույն աշխատավարձի մասին օրենքով 2020 թվականից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է, բայց ո՛չ 2020-ին, ո՛չ 2021-ին բյուջեի մասին օրենքով բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում»,-ասաց Քալաշյանը:

Բանն այն է, որ 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-223-Ն օրենքով 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ:

Պարգևավճարի փոխարեն` բարձր աշխատավարձ. Երևանի ավագանու անդամները նոր առաջարկ ունեն

Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը և նպատակային սոցիալական վճարը ներառյալ), 2020 թվականին կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է:

Մինչդեռ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի համար նախատեսված էր 66140 դրամ:

Առաջացած տարբերությունները վերացնելու և հակասություններից խուսափելու համար կառավարությունն առաջարկում է նվազեցնել օրենքով նախատեսված տոկոսադրույքը:

Ոչ թե պարգևավճար, այլ 13-րդ աշխատավարձ. ինչ են ստացել ԱԺ աշխատակիցները