Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանի հարցերը

Արտաշես Թումանյանը Ալի Շամխանին տեղեկություններ է հայտնել Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը երեկ` դեկտեմբերի 27–ին, հանդիպում է ունեցել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջը։

Արա Այվազյանն ու Իրանի արտգործնախարարը մի շարք հարցեր են քննարկել հեռախոսով

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:

Շամխանին հայտնել է ԻԻՀ իշխանությունների պատրաստակամությունը Հայաստանի համար ներկա դժվարին պայմաններում երկու երկրների համագործակցության խորացման վերաբերյալ և վերահաստատեց Իրանի դիրքորոշումը կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:

Նշենք, որ այսօր էլ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: