Որքան կավելանա «1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարը. Բադասյանը ներկայացրեց թվերը

Անհետ կորածների հարազատները կկարողանան փոխհատուցումներ ստանալ մինչև դատարանով համապատասխան ընթացակարգի կատարումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարներն ավելացնել ու հասցնել մինչև 15 000 դրամի։ Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը

Առաջարկվում է մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողների վճարները թողնել անփոփոխ՝ 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողներինը դարձնել 3000 դրամ: 200–ից 500 հազար ստացողները հիմնադրամին կվճարեն 5500 դրամ, 500 հազարից 1 մլն դրամ ստացողները` 8500 դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կկազմի 15 000 դրամ։

«Հաշվի առնելով, որ հիմնադրամի եկամուտները դրոշմանիշային վճարներով բավարար չեն լինելու վերջին ռազմական գործողությունների հետևանքով մեր բոլոր հայրենակիցներին ամբողջ ծավալով փոխհատուցելու, դրոշմանիշային վճարների փոփոխություն է կատարվել` կախված անձի եկամուտներից»,– ասաց Բադասյանը։

Ինչ է տեղի ունեցել Տող գյուղում. Հադրութի նախկին քաղաքապետը ներկայացնում է իր տարբերակը

Նուն օրենսդրական փաթեթով կառավարությունն առաջարկում է վերանայել նաև «Քաղաքացիական օրենսգրքով» նախատեսված անհետ կորած ճանաչվելու համար սահմանված ժամկետը:

Դրա նպատակը, ըստ Բադասյանի, այդ կարգավիճակում գտնվող զինծառայողների հարազատներին փոխհատուցում տրամադրելն է՝ մինչև դատարանով այդ կարգավիճակի հաստատումը։

«Մենք հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար և այդ ժամկետը կրճատում մինչև 3 ամիս։ Ընդ որում` հետագա ուժով տարածում ենք կարգավորումը սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,– ասաց Բադասյանը։

Նշենք, որ սահմանված աջակցությունը կազմում է 70-82 մլն` կախված զինվորական կոչումից։ Այդ գումարից 10 մլն–ը տրամադրվում է միանվագ, մնացածը բաշխվում 10 տարվա մեջ` ըստ ամիսների։

Թուրքիա գնացող գումարը դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. էկոնոմիկայի նախարար