«Իմ քայլն» առաջարկում է հունվարի 1-ից վերացնել կարմիր գծերը

Նախագծի ընդունման դեպքում կարմիր գծեր կմնան միայն Կենտրոնում ու Արաբկիրի որոշ հատվածներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել ավտոկայանման կարմիր գծերը: Համապատասխան օրենսդրական նախագիծն այսօր խորհրդարանին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Ձեզ նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն». Սիսակ Գաբրիելյան

«Ինչպես գիտեք, քաղաքացիներից շատերն այսօր արդարացիորեն դժգոհում են, որ իրենք ստանում են երկու լուսանկար, որոնց վրա պարզապես ժամեր են գրված լինում, և նշում են, որ իրենք այդքան ժամանակով չեն կայանել»,- ասաց Գաբրիելյանը՝ հույս հայտնելով, որ կարմիր գծերի վերացումը թույլ կտա վերացնել քաղաքացիների դժգոհությունը:

Գաբրիելյանը շեշտեց, որ քաղաքապետարանը ևս կողմ է նախագծին: Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանն ունի նաև նախադեպային որոշում, որով պաշտպանվել է քաղաքացու իրավունքը:

Նախագծի ընդունման դեպքում կարմիր գծեր կմնան միայն Կենտրոնում ու Արաբկիրի որոշ հատվածներում:

Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան

«Քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ առկա կլինի 15 րոպե կայանելու փաստը հավաստող տեսանյութը: Մնացած բոլոր դեպքերում քաղաքապետարանն այլևս իրավասություն չի ունենա այն շրջիկ մեքենաների միջոցով տուգանելու»,- ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը հայտնեց, որ քաղաքապետարանն արդեն մասնավոր ընկերության հետ ունի կնքված պայմանագիր:

Օրենքը նախատեսվում է կիրառել 2021 թ-ի հունվարի 1-ից:

Երևանում ու Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով