ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ–ի գրասենյակը։
«Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն: Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հնարավոր է` ողջ մնացածներ կան. Ադրբեջանը չի թույլատրել որոնողական խմբին Հադրութ մտնել
103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն թարգմանվել, և թարգմանությունները ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները:
Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:
Ինչ է տեղի ունեցել Տող գյուղում. Հադրութի նախկին քաղաքապետը ներկայացնում է իր տարբերակը
Իրավական ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:
Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.
- ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություն,
- ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,
- զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,
- ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.
- քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.
- հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից:
«Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում ենք, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ»,– գրված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ:
Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է ՄԻՊ–ի աշխատակազմի ու փորձագետների ջանքերով:
Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ