ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին

Կողմերը կարևորել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում Հյուսիս-Հարավ մայրուղու բացառիկ դերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

Արա Այվազյանն ու Իրանի արտգործնախարարը մի շարք հարցեր են քննարկել հեռախոսով

ԱԽ քարտուղարը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

Կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում Հյուսիս-Հարավ մայրուղու բացառիկ դերը:

Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր