ՌԱԴԻՈ

Բոլոր բարեփոխումները ձախողվել են. Խաչատրյանը` կրթության ոլորտի մասին

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի Sputnik Արմենիայի եթերում խոսել է կրթության ոլորտի բարեփոխումներից և ասել, որ պետք չէ որևէ երկրի փորձը վերցնել և այն նույնությամբ ներդնել Հայաստանում։
Sputnik
Բոլոր բարեփոխումները ձախողվել են. Խաչատրյանը` կրթության ոլորտի մասին

Կրթության ոլորտում բարեփոխումները պետք է սկսել զրոյական կետից. մոտ 25 տարի առաջ մեկնարկած փոփոխությունները որևէ արդյունք չեն տվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Դժվարանում եմ հիմա նշել մի կետը, որն աշխատում է։ Բոլոր բարեփոխումները ձախողվել են»,- ասաց նա։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր

Փորձագետը համոզված է` միանգամից հնարավոր չէ զգալի հաջողություններ գրանցել. ըստ նրա` խնդիրը տարիներ շարունակ բարեփոխումները սխալ տրամաբանությամբ տանելու մեջ է. պետք չէ որևէ երկրի փորձը վերցնել և այն նույնությամբ ներդնել Հայաստանում, նախևառաջ այդ փորձը պետք է հարմարեցնել հայաստանյան մշակույթին և հոգեբանությանը։

«Կրթական բարեփոխումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել ժողովրդի հոգեբանությունը։ Ես ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ պետք է բարեփոխումը 100 տոկոս հարմարեցնել հոգեբանությանը, շատ հարցերում պետք է հոգեբանությունն էլ հարմարեցվի բարեփոխումներին»,- նշեց Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով` իրական առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ձերբազատվել նաև ոլորտում խորը արմատներ գցած տոհմացեղային կամ «թայֆայական» մոտեցումներից, որոնցով շարունակում են առաջնորդվել ոլորտի պատասխանատուները։

Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը