ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում 2823 զինծառայողի մահվան մասին, 30 անհետ կորածի որոնում են, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լուրին կից հրապարակվել են լուսանկարներ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվերի մասին։ Ընթանում են անհետ կորած համարվող ավելի քան 30 զինծառայողի որոնումներ, ինչպես նաև ավելի քան 50 անձի ճանաչման գործընթաց։
«Այդ մասին տեղեկությունները պարբերաբար կտրամադրվեն հանրությանը»,-հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի վերջին Լեռնային Արցախում վերսկսվեցին մարտական գործողությունները, որոնք դարձան բազմամյա հակամարտության շարունակությունը և հանգեցրին զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ ձեռնարկեցին, սակայն հաջող եղավ միայն նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:
Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը և գերիների ու զոհվածների մարմինների փոխանակում իրականացնել: Նոյեմբերի 20-ին Երևանը պաշտոնապես Բաքվին հանձնեց Աղդամի շրջանը, նոյեմբերի 25-ին՝ Քելբաջարի, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Լաչինի շրջանները։ Տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։
Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել