ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնեց Արցախումպատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծել են տարբեր մակարդակներով շփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա:
Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում սերտ գործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամությունը: