ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԼՂ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային՝ Այվազյանը բարձր գնահատեց բարեկամ Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը և աջակցությունը Արցախի ժողովրդին: Այս համատեքստում Այվազյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի կառավարությանը՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության համար» ,–նշված է հաղորդագրության մեջ։
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Երկուստեք գոհունակություն են հայտնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-կիպրական հարաբերությունների բարձր դինամիկայի կապակցությամբ։ Նրանք ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահին. տեսանյութ