ԱԱԾ–ի զոհված ծառայողների ընտանիքները նույնպես փոխհատուցում կստանան

Վարուժան Ավետիքյանը վստահեցնում է` ամեն ինչ անելու են, որ 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացեն բանկային հաշիվներ ու փոխանցեն համապատասխան գումարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առաջին անգամ փոխհատուցման որոշում են կայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 18 զոհված ծառայողների ընտանիքների համար: Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` հղում անելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանին։

Եվս 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

Քիչ առաջ ավարտվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հերթական նիստը, որի արդյունքում որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների։ Այդպիսով շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դառնում է 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742:

«Կրկնակի հատուցման որոշում կայացրինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին: Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները»,–ասել է Ավետիքյանը։

Նա հայտնել է նաև, որ դեկտեմբերի 31-ին կհրապարակենք 2020 թվականի միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնեն կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Նշենք, որ դեկտեմբերի 28-ի ժամը 18։30-ի դրությամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հավաքագրված միջոցները կազմում են 38 մլրդ 173 մլն դրամ։

Ադրբեջանը վերադարձրել է նաև մեկ զոհվածի մարմին

Զոհված, անհետ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամի ֆինանսական հատուցում։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ 20 տարի շարունակ, հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ։ Գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինծառայողի զինվորական աստիճանով՝ ժամկետային է, պայմանագրային, թե սպա։

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետև կրկին քսան տարի շարունակ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք և ավելի երեխաներ, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի։

Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան