Ռուս երեխաները 1.5 հազար բացիկ ու 1.2 հազար խաղալիք են նվիրել արցախցի դպրոցականներին

Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հեռուստակամուրջի միջոցով կապ են հաստատել Ռուսաստանի 10 քաղաքների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ստեփանակերտի №3 դպրոցում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները համառուսաստանյան մանկապատանեկան «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի երեխաներին» միջոցառումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուս երեխաները 1.5 հազար բացիկ ու 1.2 հազար խաղալիք են նվիրել արցախցի դպրոցականներին

Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հեռուստակամուրջի միջոցով կապ են հաստատել Ռուսաստանի 10 քաղաքների հետ, որոնց թվում էին Մոսկվան, Օրենբուրգը, Կրասնոյարսկը, Զելենոդոնսկը, Կրասնոդարը, Նովոսիբիրսկը, Բրյանսկը։ Հիմնական տաղավարը Մոսկվայում «Յունարմիայի» կենտրոնական տանն էր։

Ռուսաստանի երեխաները շնորհավորել են Արցախի երեխաներին մոտալուտ Ամանորի կապակցությամբ ու փոխանցել են իրենց պատրաստած 1.5 հազար բացիկներն ու 1.2 հազար ամանորյա խաղալիքները։ Իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի նվիրել են դպրոցական պարագաների կոմպլեկտ և ուսապարկ։

Մեկ շաբաթից կմեկնարկի դպրոցականների արձակուրդը