Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել ընտրություններ

Նշվում է, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից։

Ինչու Փաշինյանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:

«Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով»,–մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին

Դեկտեմբերի 22-ին ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են սկսել Հանրապետության հրապարակում։