Վերջին մեկ օրում 491 մարդ է վերադարձել Արցախ

2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 45000 արցախցիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Վերջին օրվա ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 491 փախստական։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Փախստականների հերթական խումբը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

Գերատեսչության տվյալներով ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 45000 արցախցիներ։

Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուս խաղաղապահները դիմում են ստացել 540 անհետ կորած հայ զինծառայողի մասին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:https://armeniasputnik.am/karabah/20201225/25901074.html