Տարեվերջյան պատարագը Մայր աթոռում անցավ առանց սադրանքների. լուսանկարներ

Sputnik

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիա էր ընթանում։ Սուրբ Գայանե եկեղեցու բակ բազմաթիվ հավատացյալներ էին եկել այն բանից հետո, երբ սոցցանցերում մի խումբ մարդիկ գրառումներ էին կատարել, թե այսօր պատրաստվում են ընդհատել եկեղեցու տարեվերջյան պատարագը։

Հավատացյալները հավաքվել են, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունը. Մանուկյան

Պատարագը սկսելուց առաջ եկեղեցի եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նրան ուղեկցում էին մի քանի ոստիկաններ, հոգևորականներ ու հավատացյալների մեծ բազմություն։

Բարեբախտաբար եկեղեցու բակում կամ պատարագի ժամանակ ոչ մի սադրանք տեղի չունեցավ։ 

Նշենք, որ սոցցանցերում եկեղեցու հասցեին մեղադրանքներ հնչցեցին այն բանից հետո, երբ Սիսիանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ հոգևորականին և փորձեց նրան ձեռքով բարևել, սակայն հոգևորականը չպատասխանեց վարչապետին՝ նրա ձեռքը թողնելով օդում։

Երեկ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել, որում հորդորում էր պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից։

Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու ի պաշտպանություն ազգային շահերի. վեհափառ

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջելով զերծ մնալ այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը։

1 / 19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, 27 դեկտեմբերի, 2020, Էջմիածին
2 / 19
«Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին». ակցիա՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, 27 դեկտեմբերի, 2020
3 / 19
Պավլիկ Մանուկյանն «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» ակցիայի ժամանակ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, 27 դեկտեմբերի, 2020
4 / 19
«Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին». ակցիա՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, 27 դեկտեմբերի, 2020
5 / 19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, 27 դեկտեմբերի, 2020, Էջմիածին
6 / 19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, 27 դեկտեմբերի, 2020, Էջմիածին
7 / 19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ, 27 դեկտեմբերի, 2020, Էջմիածին
8 / 19
Արթուր Վանեցյանն «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» ակցիայի ժամանակ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, 27 դեկտեմբերի, 2020
9 / 19
Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանն «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» ակցիայի ժամանակ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, 27 դեկտեմբերի, 2020
10 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020
11 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020
12 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020
13 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020
14 / 19
Ամենայն հայոց կաթողիկոսը տարեվերջյան պատարագի ժամանակ, 27 դեկտեմբերի, 2020
15 / 19
Ամենայն հայոց կաթողիկոսը տարեվերջյան պատարագի ժամանակ, 27 դեկտեմբերի, 2020
16 / 19
Ամենայն հայոց կաթողիկոսը տարեվերջյան պատարագի ժամանակ, 27 դեկտեմբերի, 2020
17 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020
18 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020
19 / 19
Տարեվերջյան պատարագ Մայր աթոռում, 27 դեկտեմբերի, 2020