ՌԴ-ն և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով`Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների փոխհարաբերությունները թույլ են տալիս նույնիսկ տարաձայնությունների և շահերի բախման դեպքում «իրավիճակին համահունչ ներդաշնակ լուծում գտնել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը և Թուրքիան կարող են և պետք է անեն այնպես, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ալիև-Էրդողան միությունը սպառնում է Հայաստանին․ պետք է պատրաստ լինել պատերազմի

«Մեր տարածաշրջանում Ռուսաստանը և Թուրքիան հանդիսանում են խոշոր երկրներ, որոնք կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը: Համենայնդեպս, այնպես անել, որ պատերազմ չլինի», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ ունեն: Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների փոխհարաբերությունները թույլ են տալիս նույնիսկ տարաձայնությունների և շահերի բախման դեպքում «իրավիճակին համահունչ ներդաշնակ լուծում գտնել»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երբեմն առանձին հարցերի վերաբերյալ հակասություններ ունի, սակայն «թուրք առաջնորդը մի մարդ է, ով պահում է խոսքը»:

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում