Պուտինը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու համար օրեր շարունակ հեռախոսը ձեռքից վայր չի դրել

Նշվում է, որ խնդիրը հաջողվել է լուծել միայն Բաքվի և Երևանի հետ բարիդրացիական ու կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՝ օրեր շարունակ հեռախոսը ձեռքից վայր չդնելով:

«Նա անձամբ կհայտնի». Պեսկովը` Պուտինի պատվաստման մասին

«Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով ՝ 2020 թվականին միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ռուսաստանի սահմանների մոտ ակտիվ ռազմական գործողություններ։

«Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, արյունահեղությունը կանգնեցնելու նրա ջանքերը, որոնք իհարկե, թանկ արժեն, դրանք շատ դժվար է գերագնահատել», – հավելել է Պեսկովը:

Նա նշել է, որ այդ հարցը հաջողվել է լուծել միայն Բաքվի և Երևանի հետ բարիդրացիական ու կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

«Մենք ոչ մեկս չենք պատկերացնում դա (ինչ պետք է ասեր Պուտինը Բաքվին և Երևանին հակամարտությունը դադարեցնելու համար), որովհետև նախագահն իսկապես անձամբ է զբաղվել այդ հարցով և օրեր շարունակ հեռախոսը ձեռքից վայր չի դրել», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով ՝ հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։