ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Արտահերթ ընտրությունների մասին ես մի քանի անգամ խոսել եմ խորհրդարանի ամբիոնից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ Հանրայինով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ։
«Այդ մասին խոսել եմ հարցադրման ձևով, թե ինչու այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև ի վերջո իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և այդ որոշման ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են, երբ ակնհայտ է, որ հրապարակում ժողովրդի կամարտահայտությունը հնարավոր չի լինում ի ցույց դնել այն պայմաններում, երբ ընդդիմությունը վայելում է հսկայական ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ռեսուրսների»,-նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ հրապարակել է ճանապարհային քարտեզ, բայց կոնկրետ ժամկետներ չի առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, մյուս կողմից էլ «կարող եմ հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտն առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քանի ի սկզբանե նախանշում էինք»։
Առանց դրա անհնար է ընտրություն կատարել. Փաշինյանը խոսել է ապագայի մասին