ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվում են ՀՔԾ. դատախազություն

Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին, քանի որ ՀՀ ԶՈւ–ն կարող է պաշտպանել երկրի անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ։ Այս մասին Facebook-յան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից

«Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,-նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` կցելով փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկվում էր ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել։

«Որ այդ նամակները կարդաք, կտեսնեք` Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է լինելու։ Վստահ եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը և կից փաստաթղթերը դիվանագիտական զգուշացումներ են։ Այն, ինչ գրված էր, գրեթե 99 տոկոսով կատարվեց։ Դա ուղիղ մեսիջ էր Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ դիմելու, քանի որ դրա տակից դուրս չեք գալու։ Ինձ հիմա մեկ հարց է հետաքրքրում` ինչո՞ւ չդիմեցին ՀԱՊԿ-ին»,–ասում է Մինասյանը։

Մեղրիի հարցով Փաշինյանը պատրաստ է անգամ ՀԱՊԿ–ին դիմել. «Ժողովուրդ»

Պատերազմի օրերին Հայաստանի` ՀԱՊԿ–ին դիմելու հարցը հաճախ էր շոշափվում։ Սեպտեմբերի 30-ին Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին, քանի որ ՀՀ ԶՈւ–ն կարող է պաշտպանել երկրի անվտանգությունը։