Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին

Ոստիկանները հայտնաբերել են դանակահարությունը կատարած անձին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Տուժել է Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կալիֆոռնիայի եկեղեցիներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Նշվում է, որ երեկ`ժամը 14:30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի, կրծքավանդակի կտրած, ծակած վերք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

«Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Հակոբ Հարությունյանն է, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է։

Գեղարքունքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գավառի ավտոդպրոցի հարակից տարածքում Հ. Հարությունյանի և նրա համագյուղացի, 16-ամյա Հրաչ Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին»,–գրում է կայքը:

Սպառնացել է դանակով կտրել վիզը. «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին ձերբակալել են

Մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերել են Հ. Խաչատրյանին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը: