ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին և պարգևատրել

ԱԻՊԾ տնօրենն ընդգծել է, որ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումներում համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում: Նրա խոսքով`փորձի փոխանակումը կնպաստի փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական տոն օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին և պարգևատրել

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:

Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:

Ռուսաստանն Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը նոր տեխնիկա է նվիրել. լուսանկարներ

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ, գնդապետ Վադիմ Գարշենը, ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը, սերժանտ Եվգենի Սոպիլնյակը, ավագ սերժանտ Խամզա Խամբաբաևը,
սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն, կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը:

ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին և պարգևատրել

Հավելենք, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ: Փրկարարի առաքելությունը մարդասիրական է, և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի։ Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. խաղաղ երկինք ձեզ և ձեր ընտանիքներին»,–նշել է նա:

ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին և պարգևատրել

Կարեն Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են: