ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վերջին օրվա ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 540 փախստական։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ընդհանուր առմամբ 44 590 արցախցի։
Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են