Շատ կարևոր էր թողնել, որ 17 կուսակցություններն ինքնարտահայտվեն. Վահագն Ալեքսանյան

ՔՊ հանրային կապերի համակարգողը հայտնում է, որ հիմա առողջ ուժերը լծվելու են արտահերթ ընտրություններին պատրաստվելու գործին, իսկ 17 կուսակցությունները կմնան նույն թմբիրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պետք էր, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները վերջապես հասկանային, որ իրենք այս երկրում քաղաքական օրակարգ ստեղծող ու պարտադրող չեն, որ չունեն ժողովրդի զգալի մասի աջակցությունը։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

«Շատ կարևոր էր թողնել, որ 17+ -ն ինքնարտահայտվեն, որպեսզի ցույց տան իրենց ողջ կարողությունները, որ փորձեն շրջափակել կառավարության մեկ շենքը միայն ու չկարողանան մարդկանց սակավության պատճառով։ Պետք էր թույլ տալ, որ 2 հազար հոգանոց հավաքներ անեն Հանրապետության հրապարակում»,–գրել է նա։

Ալեքսանյանի խոսքով` այս ամենը տեսան ու արձանագրեցին բոլորը։ Իսկ հիմա առողջ ուժերը լծվելու են արտահերթ ընտրություններին պատրաստվելու, ծրագիր կազմելու ու ներկայացնելու գործին, իսկ 17-ը կմնան նույն թմբիրում։ Լրիվ ու բացարձակապես նույն թմբիրում, որտեղ, ըստ Ալեքսանյանի, որոշողն իրենք են և ոչ ժողովուրդը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվել և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո նրանք գրեթե ամեն օր անհնազանդության ակցիաներ և հանրահավաքներ են իրականացնում։

«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին

Երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` նշելով, որ առկա բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ Նա քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների` 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Ընդդիմության խարույկի մոտ. օրվա խորհրդանշական կադրը