«Սա իմ բոլոր թիմակիցների վաստակն է»․ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գրառման մեկնաբանություններում շնորհավորել է նաև «Ռոման»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իր կողքին են։ Նա գրառում է արել Instagram-ում։

«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակը ստանալը ազգային թիմի ու ակումբի իմ բոլոր թիմակիցների վաստակն է»,-գրել է նա։

Մեկնաբանություններում Մխիթարյանին շնորհավորել է նաև «Ռոման»։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ նա 10-րդ անգամ արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը։