Մեծ սուտ է, որ իշխանության այլընտրանքը հների վերադարձն է. Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավարը նշում է, որ եթե իրենք հրապարակներում չեն 17 կուսակցությունների հետ, ամենևին էլ չի նշանակում, որ չեն մասնակցել կամ չեն մասնակցելու իշխանափոխության գործընթացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հանրությանը ներկայացնում են այնպես, որ եթե իշխանությունը հեռանա, ապա այլընտրանքը հներն են։ Այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

«Սա մեծ ստի հիմնարար գաղափարախոսական առանցքն է։ Ո՛չ։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք առնվազն 20 տարի քննադատել են առաջին հերթին հներին։ Դրա ապացույցն է մեր կուսակցության երկարամյա գործունեությունը, մեր դիրքորոշումները, մեր քվեարկությունն ԱԺ–ում, մեր ծրագրերը»,–ասաց Ուրիխանյանը։

Նրա խոսքով` մարդկանց կերակրել ստով, որ եթե այս իշխանությունը հրաժարական տա, ապա նախկիններն են գալու, կենցաղային մակարդակի անգրագիտության կամ ստի հետևանք է։ Ուրիխանյանը վստահեցնում է` կան ուժեր, որոնք կապված չեն ո՛չ հների հետ, ո՛չ էլ նորերի. համագումարին ներկա է այդ ուժի սերուցքը։ Ավելին, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կապված չէ ո՛չ հների, ո՛չ էլ նորերի հետ։

Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

«Ալյանսի» առաջնորդը նշեց` եթե որևէ մեկն ուզում է սերմանել մեր գիտակցության մեջ, որ այսօր բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից կամ էլ գործող կառավարությունից, երկրում չկա հայրենասեր, հմուտ և փորձառու մարդ կամ ուժեր, ապա նա առաջին ու ամենամեծ վատությունն է անում հասարակությանը։ Այդ մարդիկ, ըստ Ուրիխանյանի, արժանանալու են մեծ քննադատության վերոհիշյալ երկու կողմերից էլ։

Շատ կարևոր էր թողնել, որ 17 կուսակցություններն ինքնարտահայտվեն. Վահագն Ալեքսանյան

«Այն, որ մենք հրապարակներում չենք 17 կուսակցությունների հետ, դա ամենևին էլ չի նշանակում, որ չենք մասնակցել կամ չենք մասնակցելու իշխանափոխության գործընթացին։ Ամեն ինչ լինելու է այնպես, որ ինչպես ժողովուրդը կորոշի։ Այս պահին միաժամանակյա գործընթաց է գնում` մեր մասնաճյուղերն ենք վերակառուցում և վերաբացում, մեր թիմն ենք համալրում, ինչպես նաև ակտիվացնում ենք մտավոր և կազմակերպչական պոտենցիալով օժտված մարդկանց»,–ասաց Ուրիխանյանը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ երկիրն անդունդի եզրին չէ, այլ անդունդում է` այն պետք է փրկել ու փորձել զարգացնել։

Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ «Ալյանս» կուսակցությունն առաջարկել էր հայ ժողովրդի բոլոր խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։

«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին