Մայր աթոռը հորդորում է չազդվել սադրիչ հայտարարություններից

Գարեգին Բ–ի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik.Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հորդորում է պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից։

Պահանջում ենք զերծ մնալ եկեղեցու դեմ բռնություն պարունակող հայտարարություններից. ԳԴ

«Վերջին օրերին հայոց եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր աթոռում ստացվել են եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և ազգային եկեղեցին պաշտպանելու կոչեր: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր սուրբ եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից»,– նշված է տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ–ի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:

Հիշեցնենք` սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, որ կիրակի` դեկտեմբերի 27-ին, Էջմիածնում կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա է իրականացվելու:

Պարգև սրբազանը վերադարձել է արտերկրից. նրան ընդունել է Գարեգին Բ–ն