ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Չինաստանից Հայաստան է գալիս թթվածնի արտադրության կայանների հերթական խմբաքանակը
Իսկ ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
86 թռիչք և տասնյակ փրկված կյանքեր. պատերազմի ընթացքում սանավիացիան ակտիվ գործել է