ՌԱԴԻՈ

Արցախյան երկրորդ պատերազմի զինհաշմանդամները նոր տարում նոր պրոթեզներ կունենան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ կենտրոնում արդեն հաջորդ տարվա սկզբին կգործի զինհաշմանդամների համար նախատեսված գերժամանակակից պրոթեզարանը, որն ապահովված կլինի բիոնիկ պրոթեզներով։
Sputnik
Արցախյան երկրորդ պատերազմի զինհաշմանդամները նոր տարում նոր պրոթեզներ կունենան

Արցախա-ադրբեջանական պատերազմում վերին կամ ստորին վերջույթները կորցրած զինհաշմանդամները 2021-ին կապահովվեն նոր, որակյալ ու բարձր ֆունկցիոնալություն ապահովող պրոթեզներով։

«Աջլիկները կարող են գրել, ծանրություն բարձրացնել, այսինքն` ֆունկցիոնալ ձեռքեր, որին սովորելն էլ ամիսներ կտևի, բայց այդ պրոցեսները նրանց կյանքի որակն ավելի բարձր կդարձնեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով` մինչև պատերազմն էլ նախատեսում էին կենտրոնում պրոթեզարան հիմնել։ Գիտեին`ինչ, որքան ու որտեղից պետք է ձեռք բերել։ Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ստիպեցին գործընթացն արագացնել։

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ

«Նիդեռլանդների համահայկական հիմնադրամի աջակցությամբ տղաները կունենան ձեռքի բիոնիկ պրոթեզներ. ծրագիրը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, ոտքի մասով արդեն զբաղվում ենք մենք»,- նշեց կենտրոնի տնօրենը։

Այրվածքաբանության կենտրոնը դատարկվում է. հերոսները տուն են գնում

Նոր պրոթեզները 30-60000 եվրո, երբեմն ավելի թանկ արժեն, սակայն Մինասյանը հավաստիացնում է` հիմնական բյուջեն ունեն, առաջիկայում էլ մի նոր դրամահավաք կհայտարարեն, որ տղաներին ավելի որակյալ պրոթեզներով ապահովեն։

Իռլանդիայի և Գերմանիայի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվել. գերժամանակակից ու բարձր ֆունկցիոնալությամբ պրոթեզները Հայաստան կբերվեն 2021թ-ի հունվարի վերջին։ Մի փոքր էլ համբերություն, և տղաները կմոռանան, որ հայրենիքի համար մղվող ծանր մարտերում ձեռք կամ ոտք են կորցրել։

Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել