34-ամյա տղամարդը մեքենան կայանել է Աշտարակի կամրջին և ինքնասպանություն գործել

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր մեկնած ոստիկաններն Արմավիրի մարզի բնակչի դին հայտնաբերել են Աշտարակի կամրջի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր` դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 11։30-ի սահմանում Ոստիկանության Աշտարակի բաժինն ահազանգ է ստացել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մանուկ Պ․-ն է, որը նետվել է Աշտարակի կամրջից։

Ոստիկանները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա են հայտնաբերել, որը տղամարդն ինքնասպանությունից առաջ կայանել է կամրջին։

Ողբերգական ավտովթար Երևանում. 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. վարորդի դին դուրս են բերել ձորից