«Թող ձեր տները լցվեն ջերմությամբ»․ Մխիթարյանը շնորհավորել է կաթոլիկներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը Ծննդյան տոնի նախօրեին դիմել է իր ընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Սիրելի ընկերներ, ձեզ ու ձեր սիրելիներին շնորհավորում եմ Սուրբ ծննդյան առթիվ։ Թող ձեր տները լցվեն ջերմությամբ, սիրով ու հաջողությամբ։ Շնորհավոր Սուրբ ծնունդ», - գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք` Մխիթարյանը նոյեմբերին «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։

Նա Իտալիայի առաջնության 12 խաղերում յոթ գոլ է խփել ու հինգ փոխանցում արել։ Գոլերի ու փոխանցումների ընդհանուր թվով (12) Հենրիխը Իտալիայի առաջնության առաջին տեղում է։ Եվրոպայի լիգայի խաղերում նա մեկ գոլ է խփել ու երկու փոխանցում արել։

«Ռոման» վերականգնում է մեկ դար առաջ գրանցած ռեկորդը. գոլի հեղինակ է դարձել նաև Մխիթարյանը