Ստեփանակերտի հյուսիսային արվարձանի ականազերծման աշխատանքները մոտենում են ավարտին

Գործողությունների մեկնարկից ի վեր ականազերծվել է ավելի քան 280 հեկտար տարածք, գրեթե 107 կմ ճանապարհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանի ականազերծումը, տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ. ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախը

«Ռուսաստանի ՊՆ Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանի ականազերծումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Գործողությունների մեկնարկից ի վեր ականազերծվել է ավելի քան 280 հեկտար տարածք, գրեթե 107 կմ ճանապարհ, 452 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են