Ռուս խաղաղապահները դիմում են ստացել 540 անհետ կորած հայ զինծառայողի մասին

Անհետ կորած հայ զինծառայողների մասին տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են խաղաղապահ զորախմբի որոնողական ջոկատներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Թեժ գծի աշխատանքի մեկնարկից ի վեր խաղաղապահ զորակազմը հայտեր է ստացել Արցախում անհետ կորած 540 հայ զինծառայողի մասին։ Տեղեկությունն այսօր` դեկտեմբերի 25–ին հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունը։

Անհետ կորած ու գտնված 6 զինծառայողներից 5-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն

Նշվում է, որ տվյալները ստուգվել են, մշակվել և փոխանցվել խաղաղապահ զորակազմի որոնողական ջոկատներին։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել իրենց որդիներին որոնելու ուղղությամբ:

Բացի այդ, անհետ կորած զինվորականների ազգականներն անմիջական մասնակցություն են ունենում վերջին մարտական գործողությունների գոտում որոնողական գործողություններին:

Ամուսնացած էր, ուներ որդի. ի՞նչ փոխհատուցում կստանա մահացած ռուս խաղաղապահի ընտանիքը

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը