Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների բնակիչներն աջակցություն կստանան

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի» ցանկում կընդգրկվեն նոր համայնքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին քննարկումներ են գնում` պատերազմի հետևանքով սահմանամերձ համարվող համայնքների վերջնական ցանկը ճշգրտելու համար։ Պաշտոնի նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Արցախցիների աջակցության 15 ծրագիր կա. ով որքան գումար կարող է ստանալ

«Մենք ունենք «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենք», որտեղ նշվում են, թե որ համայնքների բնակիչներն են աջակցություն ստանում։ Այդ ցանկում կընդգրկվեն նոր համայնքներ։ Պատերազմի հետևանքով սահմանամերձի վերածված նոր համայնքների բնակիչները նույնպես այդ օրենքի շրջանակներում աջակցություն կստանան»,–ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` եթե կլինի անհրաժեշտություն այդ օրենքի շրջանակներից դուրս միանվագ աջակցություն տրամադրելու, ապա նման ծրագիր էլ կիրականացնեն։

Հետպատերազմյան իրավիճակի «հմայքը». այս իշխանությունը կարո՞ղ է որակապես նոր բանակ ստեղծել